ԿԵՆԳՈՒՐՈՒ-ի շնորհիվ դուք հենց այս պահին էլ կարող եք գրանցվել, և սկսել առաքել ձեր ծանրոցը մեկ կետից մյուսը, կամ դառնալով առաքիչ, գումար վաստակել կատարելով առաքումներ Հայաստանի տարածքում:
Կենգուրու դելիվերին աշխատում է շատ պարզ և ճկուն: Ընդհամենը անհրաժեշտ է գրանցվել և ավելացնել պատվեր.
Առաքման այս տարբերակը կատարվում է ոտքով, այդ թվում քաղաքային տրանսպորտով: Այն ամենամատչելին է, և չի պահանջում վարորդական իրավուքի առկայություն:
Խցանումների ժամանակ, առաքման այս տարբերակը ամենաարդյունավետն է: Առաքման այս տարբերակի համար առաքիչները կա՛մ պետք է ունենան իրենց անձնական հեծանիվը, կա՛մ կարող են օգտվել մեր գործընկերների առաջարկած փոխադրամիջոցներից, մեր հարթակում գրանցված առաքիչների համար` զեղչված արժեքներով:
Մեքենայով առաքումը ամենաարագն է, եթե քաղաքում չկան խցանումներ: Առաքիչները պետք է ունենան վարորդական իրավունք և սեփական ավտոմեքենա:
Հեռավորություն | Ոտքով առաքում | Հեծանիվով առաքում | Մեքենայով առաքում |
---|---|---|---|
0 - 3 կմ | 800 դրամ | 1000 դրամ | 1200 դրամ |
3 - 8 կմ | 1000 դրամ | 1200 դրամ | 1400 դրամ |
8 - 13 կմ | 1200 դրամ | 1400 դրամ | 1700 դրամ |
13 կմ և ավել | 1500 դրամ | 1700 դրամ | 2000 դրամ |